e-school Armenia-ի տարեկան զեկույցը (1) (1) Flipbook PDF


45 downloads 102 Views 36MB Size

Story Transcript

ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ 2022

Կրթական տեխնոլոգիաների

ազգային կենտրոն (ԿՏԱԿ)

«Գյուղական դպրոցներում բացակա

ուսուցիչների խնդրի լուծումն

էլեկտրոնային դասավանդման

միջոցով» (Մենթոր դպրոցներ) ծրագրի տարեկան զեկույց

2022

ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ Ժամանակակից որակյալ կրթությունն արդեն իսկ անհնար է պատկերացնել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների։ Հեռավար կրթություն, էլեկտրոնային ուսուցում, հիբրիդ կրթություն․ այս հասկացությունները դարձել են ամենօրյա գործածության հասկացություներ և լայնորեն շրջանառվում են կրթության ոլորտում։

Ցանկացած տեխնոլոգիայի՝ այդ թվում տեղեկատվական, ներդրման և կիրառման նպատակը պետք է լինի կրթության որակն ու արդյունավետությունը բարձրացնելը։ Ծրագիրը, որը մենք իրականացնում ենք արդեն մեկուկես տարի, օգնում է գյուղական փոքր դպրոցներում ուսուցչի բացակայության դեպքում սովորողների կրթության շարունակականության ապահովմանը, սակայն մեր տեսլականն այլ է․ կուտակված փորձը, կարողությունը ամբողջությամբ ներդնել բոլոր դպրոցներում, որպեսզի մեր բոլոր երեխաները կարողանան ստանալ հավասարապես որակյալ կրթություն՝ անկախ ուսումնական հաստատությա գտնվելու վայրից։ Կհաջողե՞նք։ Վստահ եմ, որ այո, քանի որ մենք միասին, միմյանցից սովորելով ենք առաջ շարժվում, իսկ համագործակցային մոտեցումը չի կարող չունենալ դրական և հաջողված արդյունք։ Նախորդ մեկուկես տարիների ընթացքում ձևավորված մենթոր դպրոցների ցանցը, ներգրավված մասնագետների, ուսուցիչների, աշակերտների ներդրած ջանքերը չեն կարող չպսակվել հաջողությամբ։ Մենք շարունակելու ենք առաջ ընթանալ և տարիներ հետո վստահ եմ՝ կարիք չենք ունենալու դպրոցները բաժանելու մենթորների և պատվիրատուների, քանի որ մեր բոլոր դպրոցներն ունենալու են էլեկտրոնային կրթություն կազմակերպելու որակյալ հմտություններ և կարողություններ։

Արտակ Պողոսյան ԿՏԱԿ տնօրեն

ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ Կրթության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման աճին զուգընթաց, այսօր Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, արդիական է մնում գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդիրը: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի 2020 թվականի սեպտեմբեր ամսվա տվյալներով` Հայաստանի ավելի քան 100 գյուղական համայնքների դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայամանավորված չէին դասավանդվում մի շարք առարկաներ, իսկ որոշները՝ չէին դասավանդվում մի քանի տարի շարունակ: Չնայած ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների, պահանջվում էր խնդրի հրատապ լուծում և Մենթոր դպրոցներ ծրագիրը եղավ այդ լուծումը: Ծրագրի մեկնարկից մեկ ու կես տարի անց, չնայած բազում մարտահրավերներին, արդեն կարող ենք արձանագրել, որ

ծրագիրը կարողացել է մի կողմից ձևավորել էլեկտրոնային դասավանդման հմտություններով զինված դպրոցների ցանց, մյուս կողմից՝ ծածկել առնվազն 180 ուսուցչի կարիք գյուղական համայնքներում:

Ռաիսա Ավետյան ԿՏԱԿ ՀՈՒԿ բաժնի ղեկավար

ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՎԵՐԱԾԵԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ E-school Armenia ծրագիրը լավագույն օրինակներից է, թե ինչպես մարտահրավերները փոխակերպել հնարավորությունների: Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին, երբ Կովիդ համավարակով պայմանավորված անհրաժեշտ էր ապահովել ՀՀ հանրակրթական դպրոցների սովորողների կրթության շարունակականությունը: Այդ նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում /ԿՏԱԿ/ ձևավորվեց փորձառու մասնագետներից կազմված մի թիմ, որը 2 տարի շարունակ իրականացնում էր Կենտրոնացված հեռավար ուսուցում այն աշակերտների համար, որոնք չէին կարողանում հաճախել դպրոց համավարակով և այլ գործոններով պայմանավորված: Ծրագրի իրականացման ընթացքում ապահովվել է ավելի քան 10․000 աշակերտի կրթության շարունակականությունը։ Այդ ընթացքում նկարահանվեցին և տարբեր հարթակներում տեղադրվեցին 2500-ից ավելի տեսադասեր ըստ դպրոցների կրթական ծրագրի՝ այդ թվում նաև՝ ժեստերի լեզվով տեսադասեր։ Ծրագիրը իրականացվում էր ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Էլեկտրոնային դասավանդման այս ամբողջ կուտակված փորձառությունը արդեն 2021 թվականին ուղղվեց հանրակրթական դպրոցներում առկա մեկ այլ մարտահրավերի լուծմանը: Մեկնարկեց «Մենթոր դպրոցներ» ծրագիրը, որի նպատակն է լուծել գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդիրը էլեկտրոնային դասավանդման միջոցով:

Ծրագրի մեկնարկից

մեկուկես տարի անց

ծրագիրը լրացնում է

180 ուսուցչի

բացակայություն 105 գյուղական

համայնքում:

ՏԵՍԼԱԿԱՆ Ապահովել որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորություններ յուրաքանչյուր սովորողի համար։

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Աջակցել որակյալ կրթության հասանելիությանը ՀՀ դպրոցների սովորողների համար էլեկտրոնային ուսուցման միջոցով և ավելացնել հաղորդակցումը ու համագործակցությունը դպրոցների ու դասավանդողների միջև։

ՆՊԱՏԱԿ Ապահովել ուսուցչի կարիք ունեցող ՀՀ գյուղական համայնքների դպրոցներում սովորողների կրթության շարունակականությունը՝ էլեկտրոնային դասավանդման միջոցով:

ՄԵՆԹՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԹՎԱՅԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐ Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի մարտ ամսին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն էր ոչ միայն լուծել գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդիրը էլեկտրոնային դասավանդման միջոցով, այլև ՀՀ մարզերում ստեղծել թվային դասավանդման կարողություններով և հմտություններով զինված դպրոցներ՝ օգտագործելով այն ներուժը, որը կուտակվել էր Eschool Armenia ծրագրում 2 տարի էլեկտրոնային դասավանդում իրականացնելու շնորհիվ: 2021-2022 թվականների ընթացքում, ըստ նախապես մշակված չափանիշների, ընտրվեցին մենթոր դպրոցներ ՀՀ 7 մարզում և Երևանում, և մեկնարկեց վերջիններիս թվային դասավանդման կարողությունների զարգացման գործընթացը: 24 մենթոր դպրոցների ուսուցիչները կարողությունների շարունակական զարգացմանը զուգընթաց հեռավար դասավանդում են գյուղական համայնքների դպրոցներում։ Այսպիսով, ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանում ստեղծվել է հզոր դպրոցների ցանց, որոնք առաջատարն են դասավանդման և ուսումնառության ընթացքում թվային տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման մեջ: Ծրագրի մեկնարկին միացել և գյուղական համայնքներում հեռավար դասավանդում էր 17 մենթոր դպրոց: Ծրագրի տեսանելիության բարձրացման և ուսուցիչների բացակայության խնդրի խորացման պատճառով ծրագրին դիմող գյուղական դպրոցների թիվը 2022 թվականին եռապատկվեց, և կարիք առաջացավ ծրագիրը համալրել նոր մենթոր դպրոցներով: Այսօր արդեն մենթոր դպրոցների թիվը 24-ն է:

ԻՆՉՈՒ՞ ՄԵՆԹՈՐ ԴՊՐՈՑՆԵՐ Մենթոր դպրոցների հայեցակարգը դարձավ ծրագրի որակի ապահովման հիմնաքարը: Ծրագրում ընդգրկված դպրոցների հետ աշխատանքը իրականացվում է ուսուցիչների էլեկտրոնային կարողությունների զարգացմամբ, որի պատասխանատուն տվյալ դպրոցի մենթորներն են: Ինչպե՞ս: Ծրագրի որակի ապահովման թիմը վերապատրաստում և շարունակական խորհրդատվություն է տրամադրում մենթորներին, իսկ վերջիններս վերապատրաստում և մենթորական աջակցություն են տրամադրում գյուղական համայնքներում հեռավար դասավանդող իրենց ուսուցիչներին:

Արդյունքում մի կողմից ունենում ենք մենթոր դպրոցներ, որոնք զինված են էլեկտրոնային դասավանդման հմտություններով ու կարողություններով, իսկ մյուս կողմից՝ որակյալ էլեկտրոնային դասավանդում գյուղական համայնքներում:



ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ Ծրագրի կարևոր բաղադրիչներից են որակի չափանիշները և ընթացակարգերը, որոնք ապահովում են ծրագրի բոլոր մակարդակների որակը և արդյունավետությունը: Չափանիշները մշակվել են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագետների աջակցությամբ։

Մեր նպատակն է ոչ միայն լուծել բացակա ուսուցիչների խնդիրը գյուղական համայնքներում, այլև oգտագործելով նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները` որակյալ կրթությունը հասանելի դարձնել գյուղական համայնքներում: Շարունակական հարցումները ծրագրի բոլոր շահառուների հետ, ինչպես նաև սովորողների գիտելիքների ստուգումը կիսամյակի սկզբում և ավարտին հնարավորություն են տալիս բարելավել ծրագրի կողմից մատուցվող ծառայությունների և դասավանդման որակը:

ՈՐԱԿՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

կրթական

գործընթացի

վերջնարդյունքների ինտերակտիվ

թվային

համարժեք ապահովում՝ հարթակների

կիրարկմամբ, հասանելի առցանց, բարձր տեխնոլոգիաների ներդրում, կրթական

տեխնոլոգիաների

ներկառուցում,

արդյունավետ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ուսուցիչների մղում էլեկտրոնային կրթության իրականացման գործընթացի բարելավմանը՝ արդյունավետ օգտագործելով առկա կրթական ռեսուրսներն ու միջոցները, աշակերտների համար էլեկտրոնային կրթական ռեսուրսների հասանելիության ապահովում։

ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Հենվել առկա մարդկային, նյութատեխնիկական և առցանց ռեսուրսի վրա։ Աջակցել էլեկտրոնային կրթության լավագույն ներուժ ունեցող դասավանդողներին և դպրոցներին։ Նպաստել մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսների ձևավորմանը և աջակցել նրանց արդյունավետության բարձրացմանը։ Նպաստել շահակիցների հաղորդակցության աճին՝ որակի ապահովման համար: Մեծացնել հանրային վստահությունը և ապահովել նոր ներդրումների արդյունավետ օգտագործումը:

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ Ծառայությունների որակի

շարունակական բարելավման

մշակույթ։ Նորարարական միջոցների

առաջնահերթություն։ Ներառականության մշակույթի

տարածում։ Դպրոցների և դասավանդողների

ինքնուրույնության և

հաշվետվողականության ավելացում։

ՄԵՐ ԹԻՄԸ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Արտակ Պողոսյան ԿՏԱԿ տնօրեն

Ռաիսա Ավետյան ՀՈՒԿ բաժնի ղեկավար

ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ

Քնարիկ Բաղդասարյան Ծրագրի համակարգող

Սարիբեկ Միրզոյան Ծրագրի համակարգող

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Նարինե Մեսրոպյան

Գայանե Մանուկյան

Որակի ապահովման թիմի ղեկավար

Որակի ապահովման փորձագետ

Մելիք Մկրտչյան Որակի ապահովման փորձագետ



Նարեկ Հակոբյան Որակի ապահովման փորձագետ

Շուշաննա Մանջիկյան Որակի ապահովման փորձագետ

Վարդ Հովսեփյան Որակի ապահովման փորձագետ

ԾՐԱԳՐԻ ՄԵՆԹՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԸ Ծրագրի առաջին տարում

ընտրված մենթոր

դպրոցների թիվ

Ծրագրի երկրորդ տարում

ընտրված մենթոր

դպրոցների թիվ

7

17

Գեղարքունիք 3

Արագածոտն 1

Երևան 5

Կոտայք 3

Շիրակ 2

Արմավիր 1 Արարատ 2 Սյունիք 2

Լոռի 5

ԵՐԵՎԱՆ 1. Երևանի Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20

հիմնական դպրոց 2. Երևանի Գ․Ստեփանյանի անվան թիվ 135

հիմնական դպրոց 3. Երևանի թիվ 181 հիմնական դպրոց 4. Երևանի Մ․ Խորենացու անվան թիվ 143

հիմնական դպրոց 5. Երևանի թիվ 37 հիմնական դպրոց

ԼՈՌԻ 6. Ստեփանավանի Ստ․Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց 7. Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոց 8. Վանաձորի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 1 հիմնական դպրոց 9. Վանաձորի Դ․Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոց 10. Սպիտակի Ան․Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոց

ՇԻՐԱԿ 11. Գյումրու թիվ 1 ավագ դպրոց 12. Գյումրու տնտեսագիտական վարժարան

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ 13. Սևանի Խ․Աբովյանի անվան ավագ դպրոց 14. Մարտունու Տ․Աբրահամյանի անվան ավագ դպրոց 15. Սևանի Մ․Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց

ԱՐԱՐԱՏ 16. Վանաշենի միջնակարգ դպրոց 17. Արտաշատի Հ․Թումանյանի անվան

թիվ 2 հիմնական դպրոց

ԱՐՄԱՎԻՐ 18. Արմավիրի Ռ․Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոց

ՍՅՈՒՆԻՔ 19. Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց 20. Գորիսի թիվ 4 ավագ դպրոց

ԿՈՏԱՅՔ 21. Բջնիի Հ․Թումանյանի անվան միջնակարգ դպրոց 22. Հրազդանի Խ․Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց 23. Եղվարդի ավագ դպրոց

ԱՐԱԳԱԾՈՏՆ 24. Թալինի ավագ դպրոց

ԾՐԱԳՐԻ

ՄԵՆԹՈՐՆԵՐԸ

Արմինե Դարբինյան Էլմիրա Խաչատրյան Մարտունու Տ․ Աբրահամյանի անվան ավագ դպրոց

Մարտունու Տ․Աբրահամյանի անվան

ավագ դպրոց

Արմինե Հովհաննիսյան

Երևանի թիվ 181 հիմնական դպրոց

Վարդուհի Մելքոնյան

Գյումրու տնտեսագիտական Գյումրու տնտեսագիտական վարժարան վարժարան

Լիանա Կարապետյան Վանաձորի Դ․Վարուժանի

անվան թիվ 16 հիմնական դպրոց



Լիլիթ Ղազարյան

Վանաձորի Դ․Վարուժանի

անվան թիվ 16 հիմնական դպրոց

Շաքե Համբարձումյան Արմիկ Վարդգեսյան Երևանի Գ․Ստեփանյանի

անվան թիվ 135 հիմնական

դպրոց

Սևանի Խ․Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց

Վանաձորի Վազգեն Ա-ի անվան թիվ 1 հիմնական

դպրոց

Վանաձորի Վազգեն Ա-ի

անվան թիվ 1 հիմնական

դպրոց

Սյուզաննա Մանուկյան Վարդանուշ Սիմոնյան Գրետա Պետրոսյան Վանաշենի միջնակարգ

դպրոց

Սյուզաննա Վարդումյան

Ալիսա Մխոյան

Երևանի թիվ 181 հիմնական դպրոց

Հասմիկ Նահապետյան Վանաշենի միջնակարգ դպրոց

Մարիամ Սարգսյան Հասմիկ Նալբանդյան

Արմինե Գրիգորյան

Հրազդանի Խ․Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց

Գոհար Ածիկյան

Գյումրու թիվ 1 ավագ դպրոց

Լիլիթ Սահակյան

Գյումրու թիվ 1 ավագ դպրոց

Հրազդանի Խ․Աբովյանի

անվան թիվ 1 ավագ դպրոց

Մանե Ալեքսանյան Գյումրու թիվ 1 ավագ

դպրոց

Գայանե Լաչինյան Լիլիթ Հովհաննիսյան

Երևանի Գ․Ստեփանյանի

Բջնիի Հ․Թումանյանի Բջնիի Հ․Թումանյանի անվան միջնակարգ դպրոց անվան միջնակարգ դպրոց անվան թիվ 135 հիմնական դպրոց

Արմինե Ղազարյան

Սևանի Խ․Աբովյանի անվան

թիվ 1 ավագ դպրոց

Արփինե Կիրակոսյան Գայանե Գևորգյան Ստեփանավանի Ստ․ Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց

Ստեփանավանի Ստ․ Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց

Անուշ Թորոսյան

Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19

հիմնական դպրոց

Անահիտ Մխիթարյան Երևանի Ջ․Կիրակոսյանի անվան

թիվ 20 հիմնական դպրոց

Արևիկ Ավետիսյան

Նազիկ Գիշյան

ԱՆուշ Ոսկանյան

Վանաձորի Րաֆֆու անվան թիվ

19 հիմնական դպրոց



Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց

Վերոնիկա Բաբաջանյան

Երևանի Ջ․Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոց

Լաուրա Թումասյան

Սևանի Մեսրոպ Մաշտոցի

անվան թիվ 1 հիմնական

դպրոց

Եղվարդի ավագ դպրոց

Հասմիկ Խոյլունց

Ազատուհի Դունամալյան

Գորիսի թիվ 4 ավագ

դպրոց

Լալա Ավետիսյան Թալինի ավագ դպրոց

Էլենա Հակոբյան Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց

Անահիտ Գևորգյան Թալինի ավագ դպրոց

Համեստ Մելիքյան

Էլմիրա Միքայելյան

Տիգրանուհի Սաֆարյան

Մարիամ Սերոբյան

Եղվարդի ավագ դպրոց

Սպիտակի Ան․Շիրակացու անվան թիվ 8 միջնակագ դպրոց

Էմմա Ավետիսյան

Երևանի Մ․Խորենացու անվան 143 հիմնական դպրոց

Երևանի թիվ 37 հիմնական դպրոց

Եղվարդի ավագ դպրոց

Երևանի թիվ 37 հիմնական դպրոց

Անահիտ Մովսիսյան

Արմավիրի Ռ․Եղոյանի անվան թիվ 1

ավագ դպրոց

Ալինա Մովսիսյան Արտաշատի Հ․Թումանյանի

անվան թիվ 2 հիմնական

դպրոց

Նաիրա Հակոբյան Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական

դպրոց

Աշոտ Մաշուրյան Գորիսի թիվ 4 ավագ դպրոց

Կարինա Կոստանյան Երևանի Մ․Խորենացու անվան 143 հիմնական դպրոց

ՄԵՆԹՈՐՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ Մենթոր դպրոցների մենթորների կարողությունների զարգացումը իրականացվում է երկու ուղղություններով՝ վերապատրաստումներ և շարունակական խորհրդատվություն: Վերապատրաստման նպատակն է ինտենսիվ գործնական աշխատանքների, քննարկումների միջոցով զինել մենթորին վերլուծական անդրադարձ կատարելու, ինտերակտիվ ուսուցում ապահովելու, մենթորական աջակցության մշակույթը ներդնելու և զարգացնելու կարողություններով։ Վերապատրաստման ընթացքում անդրադարձ է կատարվում համակցված և հեռավար ուսուցման մոտեցումներին, ուսումնառության համընդհանուր ձևավորմանը, ձևավորող և միավորային գնահատմանը և այլ թեմաների: Դասընթացի ավարտից հետո վերապատրաստման ամբողջ մոդուլը փոխանցվում է մենթորներին՝ իրենց դպրոցների ուսուցիչների հետ վերապատրաստումն իրականացնելու նպատակով:

2022 թվականի մարտ ամսին ծրագրում ընդգրկված 17 մենթոր դպրոցների մենթորների և տնօրենների մասնակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան գրասենյակի ֆինանսավորմամբ տեղի ունեցավ նաև արտագնա եռօրյա վերապատրաստում, որի ընթացքում լավագույն մենթորներին շնորհվեցին պարգևներ։ Վերապատրաստման նպատակն էր էլեկտրոնային ուսուցման որակի ապահովման չափանիշների ու ընթացակարգերի ներկայացումը և հետադարձ կապի ստացումը, ինչպես նաև՝ մենթոր դպրոցների կարողությունների զարգացումը, փորձի փոխանակումն ու մենթոր դպրոցների համայնքի կապերի ամրապնդումը։ Վերապատրաստման փակման արարողությանը մասնակցում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին և կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը: 2022 թվականի հուլիսի ամսին ծրագրում ընդգրկված մենթորները ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով: Վերապատրաստումներին և արտագնա հանդիպումներին զուգընթաց, ծրագրի որակի ապահովման թիմը մենթորներին տրամադրում է աջակցություն ամենշաբաթյա առցանց հանդիպումների ձևաչափով: Հանդիպումների ընթացքում փորձագետները մենթորներին ծանոթացնում են նոր էլեկտրոնային գործիքների և դրանց առանձնահատկություններին, ստանում հետադարձ կապ ուսուցիչների իրականացրած դասերի և հիմնական խնդիրների վերաբերյալ, տրամադրում աջակցություն այդ խնդիրները լուծելու համար:

Մենթորի

պատմությունը Covid-19 համավարակով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվեց հեռավար ուսուցում։ Այդ ժամանակահատվածում որոշակի հմտություններ ձեռք բերելով և արժանանալով գործընկերներիս և տնօրենության վստահությանը՝ անպայման ցանկացա իմ փորձով ներգրավվել ծրագրում։ Ծրագրում ներգրավվելու առաջին իսկ փուլից ակտիվորեն մասնակցել եմ հեռավար ուսուցման կազմակերպման գործընթացին, հետևաբար, գնահատելով բոլոր մարտահրավերները, կարողացել եմ մոբիլիզացնել թե՛ մարդկային, թե՛ տեխնիկական ռեսուրսները՝ սահմանված նպատակին և չափորոշչային պահանջներին համապատասխան բոլոր տեսակի խնդիրները լուծելու համար։ Ժամանակի հետ հեռավար ուսուցումը կազմակերպում եմ առավել հմուտ և ճիշտ մեթոդաբանությամբ։ Կարողանում եմ շատ արագ գնահատել ռիսկերը և համագործակցության առաջարկով մեզ միացած ուսումնական հաստատությունների հետ աշխատանքը կազմակերպել ավելի արդյունավետ։

Քանի որ մեր դպրոցում մեծ թիվ են կազմում հեռավար ուսուցում իրականացնող ուսուցիչները, շատ արդյունավետ է նաև փոխօգնության և համագործակցության մթնոլորտի ձևավորումը՝ ելնելով դասավանդած առարկայի չափորոշչային պահանջներից։

Կարծում եմ, որ հատկապես Հայաստանի Հանրապետությունում հեռավար ուսուցումը պետք է առկա ուսուցման անբաժան մասը կազմի` սահմանված կարգին համապատասխան, ուստի այն ուսուցիչները, ովքեր հեռավար դասեր են վարում, շատ հեշտությամբ կկարողանան աշխատել արտակարգ իրավիճակներում։ Ցանկանում եմ, որ ծրագրի շրջանակում կատարվող հսկայածավալ աշխատանքը շարունակի տալ իր պտուղները՝ ի շահ կրթության շարունակականության ապահովմանը գյուղական համայնքներում։

Արմինե Հովհաննիսյան Գյումրու տնտեսագիտական վարժարանի մենթոր

24 մենթոր դպրոց

ԾՐԱԳԻՐԸ

105 գյուղական դպրոց

6500 սովորող ԹՎԵՐՈՎ

180 ուսուցիչ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Շիրակ

4 դպրոց

Լոռի

20 դպրոց

Տավուշ 1 դպրոց

Գեղարքունիք 12 դպրոց

Արագածոտն 12 դպրոց

Արմավիր 17 դպրոց

Կոտայք

3 դպրոց

Արարատ

Վայոց ձոր 6 դպրոց

21 դպրոց

Սյունիք

9 դպրոց

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

105 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

20

ԱՌԱՐԿԱ

1500 ԺԱՄ ՇԱԲԱԹԱԿԱՆ

Ֆիզիկա 29 դպրոց

265 ժամ

Քիմիա 18 դպրոց

103 ժամ

Գերմաներեն 8 դպրոց

112 ժամ

Աշխարհագրություն 13 դպրոց

87 ժամ

Անգլերեն 7 դպրոց

79 ժամ

Մաթեմատիկա 18 դպրոց

280 ժամ

Կենսաբանություն 9 դպրոց

60 ժամ

Ռուսաց լեզու 9 դպրոց

128 ժամ

Ֆրանսերեն 8 դպրոց

119 ժամ

Ինֆորմատիկա 10 դպրոց

63 ժամ

Հայոց լեզու և

գրականություն 4 դպրոց

60 ժամ

Պատմություն 5 դպրոց

48 ժամ

ՆԶՊ 4 դպրոց

20 ժամ

26 ժամ

Բնագիտություն 4 դպրոց

8 ժամ

3 դպրոց

7 ժամ

Երգ 11 ժամ

Հասարակագիտություն 2 դպրոց

6 դպրոց

Կերպարվեստ

ՀԵՊ 3 դպրոց

Տեխնոլոգիա

8 ժամ

2 դպրոց

4 ժամ

Շախմատ 1 դպրոց

4 ժամ

Երբ առաջին անգամ խոսք գնաց հեռավար ուսուցման հնարավորության մասին, քննարկումներ ծավալեցինք ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ։ Գնահատեցինք, դիտարկեցինք համավարակի օրերին մեր կողմից մշակված հեռավար դասավարման մոդելներն ու ծրագրային հնարավորությունները։ Ոգևորությունը մեծ էր ինչպես փորձառությունը կիսելու, այնպես էլ սահմանանամերձ դպրոցներին, սովորողներին օգնելու առումով։ Որպես ադմինիստրատիվ նպատակ ինձ համար, որպես տնօրեն կարևոր էր աշխատակիցների ծանրաբեռնվածության խնդրի լուծումը։

Վարդան Ավետիսյան

Մարտունու Տ․ Աբրահամյանի անվան ավագ դպրոցի տնօրեն, Մենթոր դպրոց

Հեռավար ուսուցման իրականացման ծրագրին միացել ենք ԿՏԱԿ-ի կողմից անցկացված դիտարկման արդյունքում՝ 2021 թվականից։ Ինչպես հանրապետության շատ ավագ դպրոցներում, մեր դպրոցում ևս ուսուցիչներին դասաժամերով ապահովելու խնդիր կար։ Այն մեր ներքին ռեսուրսի հաշվին լուծելու հնարավորություն չունեինք։ Տարբեր ծրագրերում ներգրավված լինելը, մեր գործընկերների կուտակած փորձը լավ հնարավորություն էր այս ծրագրին մասնակցելու համար։ Դրանով կուտակված փորձառությունը փոխանցելու, զարգացնելու հնարավորություն կստեղծվեր, ինչպես նաև ուսուցիչների ծանրաբեռնվածության կարևորագույն հարցը կլուծվեր։ Ուսուցիչները կծանոթանային այլ դպրոցների փորձին, իսկ իրենց աշխատանքով կլրացնեին սահմանամերձ բնակավայրերի դպրոցների կադրային բացը։ Եթե փորձենք այս ծրագրում մեր առաքելությունը սահմանել, ապա այն կարելի է ձևակերպել այսպես՝ համագործակցություն, կատարելագործում, ապրումակցում:

Հետաքրքիր մոտիվացիա է առաջացրել գործընթացը մեր հաստատությունում: Եթե սկզբում գործընթացի մեջ ներգրավում էինք միայն քիչ ծանրաբեռնված ուսուցիչներին, ապա մեր պատվիրատու դպրոցներից Անտառամեջի դպրոց այցից հետո ուսուցիչների ոգևորությունը, իրենց կատարած աշխատանքի կարևորությունը, անտառամեջցիների սպասումները գործընթացի մեջ ներքաշեց նոր գործընկերների։ Ընդգրկված ուսուցիչների թիվը մեծացավ, սրանով դիտարկումների ընթացքում տեսանելի դարձան մի շարք խնդիրներ՝ աշխատանքի ծավալի կառավարման հետ կապված, որը, կարծում եմ, լուծելի է։ Շատ կարևորում եմ մեր մենթորների աշխատանքը, ում աջակցությամբ լուծվում են դասավանդողների մոտ առաջացած խնդիրները։ Հետևողական ու պարտաճանաչ են, նաև իրենց ճիշտ աշխատանքով է պայմանավորված գործընթացի հաջողությունը։ Մեր բաժին պատասխանատվությունը պատվով իրացնելու, դասավանդող ուսուցիչների պահանջով, աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ դպրոցն իր միջոցների հաշվին ինտերնետ կապի 3 օպերատորներ է հրավիրել դպրոց՝ անխափան, այլընտրանքային կապ ունենալու համար։ Այս առումով մեր կարգախոսն է «Մարտունու ավագ դպրոցից կապը երբեք չի ընդհատվում»։

ԿՏԱԿ-ի աջակցությամբ համալրել ենք նաև տեխնիկական միջոցները (Համակարգիչ, հեռավար գործընթացն ապահովող այլ տեխնիկական միջոցներ և այլն)։ Պատվիրատու դպրոցները մեր գործընկերներն են և բոլորին մենք շատ ենք սիրում։ Իսկ ընթացիկ խնդիրները լուծվում են փոխադարձ վստահության և համագործակցային մոտեցումներով։ Հեռավար ուսուցման գործընթացն իրականացնող ուսուցիչները իրենց կարողություններն ու հմտությունները պարբերաբար զարգացնում են, փորձով կիսվում գործընթացում նոր ընդգրկվողների հետ։ Հաստատության ուսումնադաստիարակչական տարեկան աշխատանքային պլանում գործընթացն այլևս ամրագրված է որպես ծրագրային հիմնական մաս։ Ծրագիրն, ինչ խոսք, կարևորում եմ և՛ ուսուցիչների մասնագիտական զարգացման, և՛ պետության կրթական քաղաքականության ապահովման, և՛ համագործակցության առումներով։

Շնորհակալություն ԿՏԱԿ-ի տնօրենությանը, աշխատանքային խմբերին, դպրոցների հետ աշխատանքը համակարգողներին իրենց աշխատանքը նվիրումով, սիրով, պատվախնդրությամբ իրականացնելու, մեզ մոտիվացնելու, ուժեղացնելու համար։ ԿՏԱԿ-ի հետ համագործակցելը և՛ պատիվ է, և՛ հաճելի ․․․ Շնորհակալություն ․․․ Այս ծրագրի շնորհիվ մենք ձեռք բերեցինք նոր ընկերներ, մասը կազմեցինք կրթական բարեփոխումների կարևորագույն գործընթացի, գնահատեցինք մեր ներուժը, զարգացրինք նորը տալու և վերցնելու մշակույթը։

Մենթորի աջակցությունը էլեկտրոնային դասավանդող ուսուցչին դրսևորվում է դասի նախապատրաստական աշխատանքների ճիշտ կազմակերպման, դասը հագեցած և ՈՒՀՁ-ին համապատասխան անցկացնելու համար անհրաժեշտ գործիքների ներկայացմամբ։ Հաշվի առնելով դասին օնլայն հարթակներն ու գործիքները ձեռքի տակ ունենալու հնարավորությունը՝ հեռավար դասավանդող ուսուցիչները՝ կախված աշակերտների պատրաստվածության մակարդակից, ավելի ճկուն կարող են փոխել դասի ընթացքը։ Սա դասավանդվող թեման առավել հասանելի և պարզ դարձնելու լավագույն հնարավորություն է։ Ուսուցչի մոտ ձևավորվում է արագ կողմնորոշվելու, ճիշտ գործիքներ և հնարներ կիրառելու կարողություններ։

Մենթորի պատմությունը Մշտական կապը դասավանդող ուսուցիչների հետ, առաջացող խնդիրների վերհանումը և դրանց հնարավոր լուծումների առաջարկը բերում է ցանկալի արդյունքների։

Գայանե Գևորգյան Ստեփանավանի Ստ․Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց

Ուսուցչի պատմությունը Այսօր վստահորեն կարող եմ փաստել, որ աշխատանքային համագործակցությունը մինչև օրս իրականացվում է բարձր մակարդակով: Կարողացել եմ ճանաչել իմ աշակերտներին, ինչը հնարավորություն է տալիս յուրովի մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրին: Սյուզաննա Վարդումյան Վանաձորի Վազգեն Ա-ի անվան թիվ 1 հիմնական դպրոց 2021թ. նոյեմբերից իրականացնում եմ հեռավար ուսուցում Արմավիրի մարզի Բաղրամյանի միջնակարգ դպրոցում, դասավանդում եմ հայրենագիտություն, պատմություն, հասարակագիտություն: Ծրագիրը հնարավորություն տվեց լրացնել ուսուցչի բացակայությունը, իսկ աշակերտները հնարավորություն ստացան էկրանից այն կողմ գիտելիքներ ստանալ: Կարելի է ասել, որ այս ծրագիրը փրկություն է, որը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով համաժամանակյա դաս կազմակերպել` զերծ մնալով բացթողումներից: Թեպետ արդեն ունեմ հեռավար ուսուցման կազմակերպման փորձ, կապված համավարակի հետ, սակայն չէի պատկերացնում, որ տևական ժամանակ՝ արդեն 1 տարի, կիրականացնեմ այս աշխատանքը: 2022թ. մայիսի վերջին Ագարակավանի միջնակարգ դպրոցում հանդիպեցի իմ աշակերտներին: Անասելի էր աշակերտների ուրախությունը: Հանդիպումն ուղեկցվեց ազգային երգով ու պարով: Կազմակերպեցի խաղեր, որոնք ինտերակտիվ բնույթի էին, դրանց միջոցով բացահայտեցի աշակերտների թե´ ներաշխարհը, թե´ գիտելիքները: Պատվիրատու դպրոցի հետ համագործակցում եմ մեծագույն սիրով: Թե´ դպրոցի տնօրենը, թե´ օպերատորը ճիգ ու եռանդ չեն խնայում դասապրոցեսը անխոչընդոտ կազմակերպելու համար: Կցանկանամ, որ ԿՏԱԿ-ի կողմից իրականացվող այս ծրագիրը շարունակական լինի, իսկ աշակերտները ապահովված լինեն ժամանակակից տեխնիկայով։

Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցը մեկն էր հանրապետության 24 դպրոցներից, որ ընտրվեց որպես մենթոր դպրոց։ Այս ամբողջ ժամանակահատվածում դպրոցը իր ուժերի ներածին չափով կրթական օժանդակություն է ցուցաբերել մի շարք գյուղական դպրոցների, որի համար արժանացել է խրախուսանքի (շնորհակալագրեր, մրցանակներ են հանձնվել ուսուցիչներին և մենթորներին)։

Լիլիթ Սարուխանյան Վանաձորի Վազգեն Ա-ի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն, Մենթոր դպրոց

Դպրոցն իր ներկայացուցչական կազմով մասնակցել է ԿՏԱԿ-ի կողմից մենթոր դպրոցների համար կազմակերպած վերապատրաստման դասընթացներին։ Մենթոր Ալիսա Մխոյանն արժանացել է լավագույն մենթորի համար խրախուսական մրցանակի։ Բացի այդ, կազմակերպել ենք հանդիպում նոր ձևաչափով՝ երկու մենթոր-երկու շահառու դպրոց սկզբունքով՝ Վանաձորի Վազգեն Ա-ի անվան թիվ 1 հիմնական դպրոցի, Ագարակավանի և Բաղրամյանի միջնակարգ դպրոցների միջև։ Դպրոցի խորհրդակցական մարմինների, ինչպես նաև կառավարման խորհրդի արձանագրություններում, տնօրենի հաշվետվության մեջ հաճախակի անդրադարձ ենք կատարում իրականացվող աշխատանքներին և առաջիկա անելիքներին։

Ծրագրին դիմել ենք ֆիզիկա, աշխարհագրություն և մաթեմատիկա ուսումնական առարկաների ուսուցիչներ չլինելու պատճառով։ Ակնկալում էի ուսուցիչ չլինելու պատճառով առկա դասերը փոխարինել հեռավարով, որպեսզի աշակերտները այս ձևաչափով ստանան չափորոշչային պահանջներին համապատասխան կրթություն։ Ծրագրին մասնակցելու համար դպրոցը նոր ինտերնետ կապ է ձեռք բերել, կատարել դասացուցակի փոփոխություններ, ստացել մեկ դյուրակիր համակարգիչ։

Հասմիկ Նահապետյան Արարատի մարզի Վանաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն, Մենթոր դպրոց

Մարիամ Հովհաննիսյան Շիրակի մարզի Ջրափիի միջնակարգ դպրոցի տնօրեն

Ծրագրի շրջանակներում հեռավար դասեր իրականացնելիս մեր ուսուցիչներն ավելի շատ կարողացան օգտվել ՏՀՏ գործիքներից և առկա դասերին ևս օգտագործել դրանք: Ուսուցիչներն օգտվում են նաև առցանց լաբորատորիաներից, ինչի արդյունքում սովորողների մոտ ձևավորվում և զարգանում է ստեղծագործական և խնդիրների իրատեսական լուծման կարողություններ: Ծրագրում ներգրավված ուսուցիչներն իրենց փորձը տարածում են դպրոցի մյուս ուսուցիչների շրջանում՝ ցույց տալով աշակերտակենտրոն մոտեցման նոր մոդելներ, ուսուցման անհատականացման, սովորողների ու ուսուցչի ինքնանդրադարձի և այլ հմտություններ: Պատվիրատու դպրոցների հետ համագործակցությունն ընթանում է սահուն, խնդիրները՝ կապված դասացուցակի փոփոխության հետ, լուծվում են փոխադարձ համաձայնությամբ:

Ուսուցչի պատմությունը

Նունե Աղեկյան Երևանի թիվ 181 դպրոցի

աշխարհագրության

ուսուցիչ

2021-2022 ուստարուց հեռավար դասավանդում եմ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոցում։ Գործընթացն ինձ համար նոր էր, տարբերվող, միևնույն ժամանակ մոտիվացնող և պատասխանատու։ Սկզբնական շրջանում առաջանում էին և՛ տեխնիկական, և՛ կազմակերպչական մի շարք դժվարություններ, որոնք օրեցօր, փոքրիկ քայլերով հաղթահարելով առաջ եմ շարժվել։

Այսօր, իհարկե, առաջ եկած խոչընդոտներն ավելի արագ և հեշտությամբ են լուծում ստանում։ Հեռավար դասավանդման իմ հմտությունների զարգացմանը նպաստում են նաև պարբերաբար անցկացվող հանդիպումները մեր դպրոցի մենթորների հետ, ովքեր մշտապես մեզ են փոխանցում ԿՏԱԿ-ի կողմից կատարվող դիտարկումներն ու ուղղորդումները։ Իմ կողմից դասավանդվող դասարանների համար կազմել եմ թեմատիկ պլաններ։ Այս ուստարվա սկզբից թեմպլանի մեջ սկսել եմ ներառել նաև այն էլեկտրոնային ռեսուրսները, որոնք օգտագործում եմ հեռավար դասերի ընթացքում։ Եվ ոչ միայն հեռավար․ այսօր այդ թեմպլանները դարձել են նաև իմ առկա դասերի մշտական ուղեկիցները։ Այդ էլեկտրոնային ռեսուրսները մեկ տեղում համակարգելը հրաշալի միտք է, և դրանց կիրառումն ավելի արդյունավետ և հետաքրքիր է դարձնում նաև իմ առկա դասերը։ Ինձ համար շատ ոգևորիչ է եղել հատկապես այն փաստը, որ հենց հեռավար դասերի սկզբնական շրջանում Ներքին Բազմաբերդի աշակերտներիս ծնողները համացանցի միջոցով, նաև հեռախոսազանգերով իրենց գոհունակությունն են հայտնել իրականացվող դասապրոցեսի վերաբերյալ։ Այս ծրագրի հաջողություններից եմ համարում նաև այն, որ էլեկտրոնային ռեսուրսների կիրառումը այնքան է մոտիվացրել աշակերտներին, որ նրանցից մի քանիսը դիմել են ինձ և ցանկություն հայտնել ինքնուրույն ստեղծել էլեկտրոնային ռեսուրսներ և կիրառել այլ առարկաների առկա դասերի ընթացքում։

Կարծում եմ, որ հեռավար դասերի հաջողության հիմքում ընկած է նաև պատվիրատու դպրոցի հետ ամուր հիմքերի վրա դրված համագործակցությունը։ Անհրաժեշտության դեպքում հեռախոսի կամ համացանցի միջոցով կապ եմ հաստատում Ն․ Բազմաբերդի փոխտնօրենի, շատ ավելի հաճախ դպրոցի օպերատորի, իմ դասավանդած դասարանների դասղեկների հետ, և համատեղ փորձում ենք լուծել առաջ եկած և՛ ուսումնական, և՛ դաստիարակչական խնդիրները։ Հեռավար տարբերակով մասնակցել եմ նաև ծնողական ժողովների։ Այս 2 տարվա համագործակցության ընթացքում ամենատպավորիչն ու անմոռանալին եղել է մեր դպրոցի տնօրենի, փոխտնօրենների, ուսուցիչների և մի խումբ աշակերտների այցելությունը Ներքին Բազմաբերդ գյուղ, որտեղ անցկացրինք համագործակցային բաց դաս «Արագածոտնի մարզը» թեմայով։ Ապա շրջեցինք դպրոցում, գյուղում, ծանոթացանք գյուղում առկա խնդիրներին, զրուցեցինք մեր հետագա համագործակցության մասին և ջերմ ու դրական հույզերով վերադարձանք Երևան։ Դրան հետևեցին իմ և 8-րդ դասարանի դասղեկի նախաձեռնությամբ կազմակերպված էքսկուրսիաները Հայաստանի Բնության պետական թանգարան, ՀՀ Կենտրոնական բանկ, որոնց իրենց ցանկությամբ մասնակից դարձան նաև ծնողները։ Աննկարագրելի օր էր՝ լի դրական հույզերով և զգացողություններով։ Իրականում կցանկանայի, որ Հայաստանի բոլոր բնակավայրերն ապահովված լինեին ուսուցիչներով, բայց քանի դեռ կա այդ խնդիրը, ԿՏԱԿ-ի կողմից իրականացվող այս ծրագիրը մի լույս շող է այդ դպրոցների աշակերտների համար։ Բոլորիս համար էլ պարզ է, որ այսօր կրթությունը պետք է համապատասխանի ժամանակի պահանջներին, և էլեկտրոնային ռեսուրսների օգտագործման շնորհիվ հնարավոր է ապահովել արդյունավետ կրթական միջավայր։ Ուրախ եմ այս հրաշալի թիմի մի փոքրիկ մասնիկը լինել, և պատրաստ եմ իմ հնարավորությունների շրջանակում օգտակար լինել Հայաստանի գյուղերում ապրող աշակերտների որակյալ կրթության ապահովման հարցում։

Ծրագրի մասին իմացել եմ համացանցից։ Անմիջապես ցանկություն առաջացավ մասնակցության հայտ ներկայացնել, որովհետև մարզերի դպրոցների հետ համագործակցության միտքը վաղուց եմ ունեցել։ Տրամադրվեցի լավատեսորեն, քանի որ դպրոցի ռեսուրսներն օգտագործելով հնարավոր էր ծրագրի հաջող մեկնարկն ապահովել։ Տարիներ շարունակ ցանկացել եմ ուսումնական կամուրջ հաստատել մարզերի դպրոցների հետ, համագործակցել մանկավարժական անձնակազմի հետ և որևէ գործով օգտակար լինել աշակերտներին։

Աշխատանքը ճիշտ հունով ընթանալու համար ընտրեցի մենթորներ, ովքեր վերապատրաստումներ էին անցել հեռավար դասապրոցես կազմակերպելու վերաբերյալ։ Մենթորներից մեկը ՈՒԱ-ի գծով տեղակալն էր։ Իմ կարծիքով ընտրությունը ճիշտ էր, քանի որ գործընթացը հաջող իրականացնելու համար որոշակի հմտություններ էին անհրաժեշտ։ Ընտրեցի այնպիսի ուսուցիչներ, որոնք անցել էին համապատասխան վերապատրաստումներ, գործընկերների և աշակերտների կողմից սիրված են, ունեն համագործակցելու հմտություններ, պատրաստակամ են և լավ են տիրապետում իրենց առարկային։ Ինձ համար այս ծրագրի առաքելությունն է` ապահովել շարունակական կրթություն բոլոր երեխաների համար, ձևավորել կրթված, խելացի, պատասխանատու սերունդ յուրաքանչյուր համայնքի զարգացման համար։ Զրուցեցի ուսուցիչների հետ, բացատրեցի իրավիճակը, որից հետո նրանք պատրաստակամ մասնակցեցին մենթորների կողմից իրականացված վերապատրաստմանը։

Լիլիթ Արեյան Երևանի թիվ 181 հիմնական դպրոցի տնօրեն, Մենթոր դպրոց

Բոլորն էլ ցանկանում էին ինչ-որ բանով օգտակար լինել հեռավոր գյուղերի երեխաներին։ Հեռավար դասերի արդյունավետ կազմակերպման նպատակով առանձնացրել ենք սենյակներ, տեղադրել համապատասխան սարքավորումներ, ձեռք բերել ինտերնետ կապ։ Օգտագործում ենք նաև քիմիայի և կենսաֆիզիկայի լաբորատորիաները։ Բոլոր շահառու դպրոցների հետ հրաշալի համագործակցություն է ստացվել, կարծես ընկերացել ենք։ Ամբողջ ընթացքում ես կամ մենթորները պարբերաբար կապի մեջ ենք լինում տնօրենների կամ փոխտնօրենների հետ։ Հեռավար դասավանդող ուսուցիչներն ավելի շատ են ինքնակրթությամբ զբաղվում, ձգտում են նորություններ սովորել, պատմում են իրենց սովորածի և կիրառածի մասին մ/մ նիստերում։ Իրենց կողմից ստեղծած որոշ ռեսուրսներ են փոխանցում միմյանց, խորհուրդ տալիս օգտվել այս կամ այն կայքից կամ կիրառել որևէ հավելված։

Ուսուցչի

պատմությունը

2021-2022 ուստարվանից հեռավար եղանակով դասավանդում եմ Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն համայնքի հիմնական և արդեն այս ուսումնական տարվանից նաև Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի միջնակարգ դպրոցներում: Պատվիրատու դպրոցի հետ աշխատանքի առաջին օրվանից մինչ այսօր սերտ համագործակցության մեջ ենք: Յուրաքանչյուր հարցի և խնդրի դեպքում դպրոցից արագ արձագանք և աջակցություն եմ ստացել։ Աշխատանքը ստանձնել եմ մեծ սիրով, պատասխանատվությամբ և անխախտ որոշումով, որ հեռավորությունն ու առցանց շփումը չպետք է խոչընդոտ հանդիսանան որակյալ դասավանդման համար: Առաջին տարվա համեմատ բնականաբար ավելի մեծ հմտություններ և փորձ եմ ձեռք բերել, ավելի շատ հեռավար դասավանդման գործիքների եմ տիրապետում, որոնք հնարավորինս նպաստավոր պայմաններ են ստեղծում դասավանդվող թեման արդյունավետ աշակերտին հասցնելու համար: Աշակերտ-ուսուցիչ կենդանի շփման բացը, որը հեռավար ուսուցման գլխավոր խնդիրն է ինձ համար, լրացնում եմ աշակերտներիս այցելելով՝ բաց դասերի կամ միջոցառումների օրերին: Առաջիկայում բաց դասի շրջանակներում սասնաշենցիներիս հյուրընկալելու եմ իմ բնակավայրում՝ Գյումրիում, որտեղ մեր մենթոր՝ թիվ 1 դպրոցում կանցկացվի բաց դասվիկտորինա՝ նվիրված ֆրանսերենին ու Ֆրանսիային, այնուհետ որպես զբոսավար, (որը իմ երկրորդ մասնագիտությունն է) աշակերտներիս համար կազմակերպելու եմ շրջագայություն՝ Գյումրու հիշարժան վայրերով: Լուսինե Կիրակոսյան Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի ֆրանսերենի ուսուցիչ



ԳՅՈՒՂԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ

ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԶԱՐԳԱՑՈՒՄ Ծրագրի մատուցած ծառայությունների որակը ապահովելու համար մենք կարևորում ենք աշխատանքը ծրագրում ընդգրկված բոլոր շահառուների հետ, և այս համատեքստում որակի ապահովման առանցքային բաղադրիչներից է աշխատանքը ծրագրի շահառու գյուղական դպրոցների հետ: Այսպիսով, 2022 թվականի սեպտեմբեր ամսից սկսած աշխատանքներ են իրականացվում նաև գյուղական դպրոցների հետ: Այս աշխատանքները հնարավորություն են տալիս հետադարձ կապի միջոցով համակողմանիորեն գնահատել էլեկտրոնային դասավանդման որակը և արդյունավետությունը:

Գյուղական դպրոցների նպատակն է․

տնօրենների

հետ

աշխատանքի

Տնօրեններին զինել էլեկտրոնային դասերը գնահատելու հմտություններով՝ դասալսումներ իրականացնելու համար: Գնահատել դպրոցի տեխնիկական հագեցվածությունը և ըստ առաջնահերթության տրամադրել աջակցություն։ Ստանալ հետադարձ կապ դասալսումների, ինչպես նաև էլեկտրոնային դասավանդմանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Խթանել գյուղական դպրոցներում նորագույն տեխնոլոգիաների կիրառման լավագույն փորձի տեղայնացումը։ Էլեկտրոնային դասավանդումը հնարավոր չէ իրականացնել առանց համապատասխան սարքավորումների առկայության: Մեր տեսլականն է ունենալ գյուղական դպրոցներ, որտեղ ամեն աշակերտ կունենա իր անձնական սարքավորումը, որը մի կողմից ավելի արդյունավետ կդարձնի էլեկտրոնային դասավանդումը, իսկ մյուս կողմից հնարավորություն կտա տեղում գտնվող ուսուցչին ավելի ինտերակտիվ իրականացնել դասը: Այդ նպատակով ծրագրի մեկնարկին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը 17 մենթոր դպրոցների, ինչպես նաև մի շարք գյուղական դպրոցների տրամադրել է սարքավորումներ: Իսկ 2022 թվականի նոյեմբերին ԿՏԱԿ-ը Շիրակի, Վայոց Ձորի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի թվով 9 գյուղական դպրոցների տրամադրել է սարքավորումներ էլեկտրոնային դասեր իրականացնելու համար:

Ի ուրախություն մեզ, ԿՏԱԿ-ի կողմից ընտրված Երևանի թիվ 37 մենթոր դպրոցը կցվել է` հաշվի առնելով տարածքով համեմատաբար մոտ լինելու սկզբունքը: Օգտվելով այդ հանգամանքից՝ մեր նախաձեռնությամբ, որպես պատվիրատու դպրոց, ուսումնական տարվա ընթացքում պարբերաբար կազմակերպել ենք հանդիպումներ թե՛ դասավանդող ուսուցիչների, թե՛ մենթոր դպրոցի տնօրենության հետ:

Քրիստինե Թունյան Արարատի մարզի Նոր Ուղու միջնակարգ դպրոցի տնօրեն

ՀՀ Արարատի մարզի Նոր Ուղու միջնակարգ դպրոցը գյուղական այն դպրոցների շարքին է պատկանում, որոնք ունեն առարկայական ուսուցիչների պակաս: Ծրագրին միացանք առանց խնդիրների` ապահովելով աշակերտների հասանելիությունը էլեկտրոնային կրթական ռեսուրսներին։ Այդ նպատակի համար առանձնացրեցինք դպրոցի համակարգչային դասասենյակը ` ապահովելով այլընտրանքային, գերարագ, ուղիղ կապով: Էլեկտրոնային եղանակով դասավանդող ուսուցչին տեղում աջակցություն ցուցաբերեց մեր դպրոցի ուսուցչի օգնականներից մեկը` աշակերտների հետ միանալով էլեկտրոնային դասերին: Կրթական գործընթացը կազմակերպվեց արդյունավետ` ապահովելով կրթական պրոցեսի անընդհատությունը: Սակայն հեռավար կրթությունը զուրկ չէ նաև որոշակի թերություններից, որոնցից ամենաէականը ուսուցչի հետ անմիջական հաղորդակցման հնարավորությունն է: Դասապրոցեսում ուսուցիչը աշակերտի, նրա աշխատանքների հետ կապվում է երրորդ անձի` ուսուցչի օգնականի օգնությամբ (այդ դժվարությունները ծագում են ցածր դասարանների սովորողների դեպքում), որի պատճառով ուսուցիչ-աշակերտ համագործակցությունը և կապը թուլանում է: Էլեկտրոնային դասեր իրականացնելու կարիքը ծնողների մոտ սկզբնական շրջանում դրական արձագանք չստացավ, սակայն բացատրական, իրազեկման աշխատանքների շնորհիվ ստացանք ծնողների համաձայնությունը ևս: Միակ պատճառաբանությունն այն էր, որ ուզում են համագործակցել ուսուցչի հետ առկա ձևաչափով, որը հեշտ հասանելի է: Դպրոց-դպրոց համագործակցության շրջանակներում մենք կազմակերպել ենք մշակութային էքսկուրսիա Կոմիտասի անվան տուն-թանգարան` երաժշտության ուսուցչուհու հետ, ինչպես նաև հրավեր մենթոր դպրոցի տնօրենությանը և կերպարվեստի ուսուցչուհուն՝ մասնակցելու «Ես իմ անուշ Հայաստանի» խորագիրը կրող միջդպրոցական նկարչական մրցույթի արդյունքների ամփոփմանը։ E-school Armenia նախագծի շրջանակներում մենք ձեռք բերեցինք համագործակցային հմտություններ, հարստացրեցինք մեր ուսումնամեթոդական պաշարները և բավարարեցինք մեր աշակերտների կրթական կարիքները: Երևանի թիվ 37 մենթոր դպրոցի` հրաշալի, պրոֆեսիոնալ, իրենց գործի նվիրյալ ուսուցիչները մեր աշակերտներին գրավեցին իրենց հետաքրքիր, նորարար, ուսուցանող, հմուտ և ստեղծագործ մոտեցումներով: Շնորհակալություն e-school Armenia նախագծի և ՀՀ ԿԳՄՍ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ ողջ անձնակազմին, աջակցության, արդյունավետ համագործակցության, որակյալ էլեկտրոնային բովանդակության ստեղծման, էլեկտրոնային դասավանդման և փորձի կուտակման հարթակ ստեղծելու համար:

ԻՄ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԵՐԸ Երբ մեզ հայտնեցին, որ մենք պարապելու ենք հեռավար տարբերակով, ես չէի պատկերացնի, թե ինչ հետաքրքիր, տպավորիչ և բովանդակալից դասընթացներ են մեզ սպասվելու։ Ես շատ բան սովորեցի այս երկու տարիների ընթացքում։ Չնայած հեռավորությանը, մենք զգում ենք մեր ուսուցչի ներկայությունն ու այն դրական էներգիան, որը նա մեզ է փոխանցում։

Ագնեսա Խամոյան

Անի Եղիազարյան

Մինչև ծրագրի սկսվելը կարծում էի, որ դժվար և անսովոր կլինի հարմարվելը, բայց հետագայում կարծիքս անմիջապես փոխվեց։ Բացի առարկան սովորելուց, մեզ համար բացվեց մի նոր աշխարհ՝ կապված էլեկտրոնային ռեսուրսների հետ և երբեք չէինք պատկերացնի, որ դասերի ընթացքում կարելի է գիտելիքները հարստացնել խաղերով ու հետաքրքիր միջոցներով։

Մեր դասերով տպավորված՝ փոխեցի իմ մասնագիտական կողմնորոշումը։ Նախորդ տարվանից որոշել եմ գնալ այդ ուղղությամբ, ուսումնասիրել մաթեմատիկան ավելի խորը, իսկ այդ ճանապարհին, վստահ եմ, որ ինձ կօգնի իմ սիրելի ուսուցչուհին։ Արդեն երկրորդ տարին է, ինչ մենք մաթեմատիկան ուսումնասիրում ենք հեռավար։ Այդ բարդ

առարկան մեզ համար դարձավ հեշտ, Սոսե Դանիելյան հետաքրքիր, երբ մեզ դասավանդեց ընկեր

Ադամյանը։ Դասերին կա այն ամենը, որ մենք կարողանանք լավ սովորել։ Ընկեր Ադամյանը մեզ սովորեցրել է օգտվել գրաֆիկների GeoGebra ծրագրից, որն օգնում է դժվար գրաֆիկները մասերով հեշտ ներկայացնել։ Հետաքրքիր էր մաթեմատիկական շաբաթը, այդ օրերին մենք ցածր դասարանի աշակերտներին ներկայացրինք ասույթներ և թևավոր խոսքեր մաթեմատիկայից։ Հիշում եմ իմ ասույթը․ «Մաթեմատիկան պետք է սիրել թեկուզ նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը»։

Արդեն 2 տարի է, ինչ մենք աշխարհագրություն առարկան սովորում ենք հեռավար։ Սկզբում շատ դժվար էր օգտվել դասի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերից, իսկ հիմա, չնայած որոշ դժվարություններ դեռ մնում են, հիմնական հավելվածների օգտագործմանն Մհեր Թորոսյան արդեն վարժվել ենք։ Օնլայն դասերն ավելի հագեցած են խաղերով, հաճախ ենք օգտվում նաև թվայնացված դասերից՝ անցած նյութը կրկնելու և մեր գիտելիքներն ամրապնդելու համար։

ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ

Ծրագրի ռազմավարական նպատակներից է խթանել դպրոցների միջև համագործակցությունը` գյուղական համայնքներում բնակվող երեխաների կյանքը դարձնելով ավելի լիարժեք ու վառ: Այսպիսով, ծրագրի մեկնարկից մեկուկես տարի անց կարող ենք արձանագրել, որ Էլեկտրոնային դասավանդմանը զուգահեռ մենթոր դպրոցների և գյուղական համայնքների դպրոցների միջև, որտեղ մենթոր դպրոցները իրականացնում են էլեկտրոնային դասավանդում, սկսվել է ակտիվ համագործակցություն` աշակերտների և ուսուցիչների փոխայցելություններ, վերապատրաստումներ գյուղական դպրոցների ուսուցիչների համար մենթոր դպրոցների կողմից, մշակութային համատեղ միջոցառումներ, արտադասարանային առցանց դասընթացներ և այլն:

«Մինչև ծրագրին միանալը գյուղական համայնքների դպրոցների հետ համագործակցություն իրականացնելու ցանկություն կար դպրոցում, բայց միայն ծրագրին միանալուց հետո կյանքի կոչվեց այդ գաղափարը: Այժմ դպրոցի գործունեության կարևոր բաղադրիչներից է գյուղական համայնքների դպրոցներին օժանդակելը»: Նառա Չախոյան, Գյումրու տնտեսագիտական վարժարանի տնօրեն

Լոռու

մարզի

աշակերտների

Ձորամուտի երկօրյա

միջնակարգ

այցը

դպրոցի

Երևանի

Գագիկ

Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց:

Արագածոտնի մարզի Հակոյի հիմնական դպրոցի աշակերտների այցը Երևանի թիվ 181 հիմնական դպրոցը

Լոռու մարզի Պետրովկայի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելել էին Վանաձորի Դ․ Վարուժանի անվան թիվ 16 դպրոց՝ մեկ օրով դառնալով մենթոր դպրոցի սան։ Աշակերտները մասնակցել են ՆԶՊ և կենսաբանություն առարկաների ինտեգրված դասին «Առաջին բուժօգնությունը կոտրվածքների ժամանակ» թեմայով։



Աշակերտները ծանոթացել են արտակարգ և պատերազմական իրավիճակների ժամանակ կոտրվածքների տեսակներին, առաջին օգնություն ցուցաբերելու կանոններին, սովորել և կատարել հրաձգություն և զենքի քանդում-հավաքում։

ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ E-school Armenia նախագծի մեկնարկից ի վեր մենք ապահովում ենք սովորողների կրթության շարունակականությունը և անընդհատությունը՝ անկախ Հայաստանում ծագող արտակարգ իրավիճակներից: Սկսած 2020 թվականից, երբ համավարակով պայմանավորված անհնար դարձավ սովորողների այցը դպրոց, կենտրոնացված հեռավար ուսուցում է իրականացվել մոտ 10․000 աշակերտի համար: Այսօր արդեն Մենթոր դպրոցների ուսուցիչներն են աշխատում արտակարգ իրավիճակների պայմաններում և դասավանդում՝ անկախ պայմաններից:

2022 թ․ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից հրահրած պատերազմի արդյունքում Սյունիքի մարզում գտնվող մեր երկու Մենթոր դպրոցների՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի և Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի ուսուցիչները դասեր էին իրականացնում ապաստարանից և ապահովում Մուսալեռ, Լիճք, Ներքին Հանդ և Դեղձուտ գյուղերի սովորողների կրթության շարունակականությունը: Այս փաստը ավելի է ընդգծում նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորության կենսական նշանակությունը կրթության ապահովման գործում և դպրոցների էլեկտրոնային դասավանդման հմտությունների կարևորությունը։ Ընդհանրապես այդ օրերին Սյունիքը դատարկվել էր, մեր քաղաքում դա շատ լավ զգացվում էր, չնայած այդ հանգամանքին, իմ փորձից ելնելով՝ շարունակեցի աշխատանքը առանց անհանգստանալու։ Ես ապրիլյան պատերազմի ժամանակ եղել եմ ծառայության մեջ և մասնագիտությամբ հրետանավոր եմ, այդ հանգամանքը օգնեց ինձ արագ կողմնորոշվելու և իմ առօրյա գործունեությունը շարունակելու համար։ Այս սեպտեմբերին դասերի ընթացքում երբեմն ստիպված եմ եղել իջնել ապաստարան և այնտեղից շարունակել դասավանդումը։ Աշոտ Մաշուրյան Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի կենսաբանության ուսուցիչ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մենք կարևորում ենք ծրագրի համագործակցությունը ՀՀ և միջազգային կրթական կառույցների հետ լավագույն փորձի փոխանակման, մենթորների՝ կրթական համայնքին ինտեգրման և ծրագրի տեսանելիության բարձրացման նպատակով: 2022 թվականի ընթացքում համագործակցություն է մեկնարկել Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանում Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի, Հայաստան ծառատունկ ծրագրի /ATP/, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող MENSI և SELFIE ծրագրերի հետ: 2022 թվականի նոյեմբեր ամսին ծրագրի աշխատանքային խումբը հանդիպում է ունեցել Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագետ Քրիստիանա Բուրզցիոյի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Մենթոր դպրոցներ ծրագրի նպատակներն ու առաքելությունը: Քննարկվել և ուղենշվել են համագործակցության հետագա հնարավորությունները՝ մասնավորապես ԵՄ կողմից իրականացվող SELFIE ծրագրի իրականացումը մենթոր դպրոցներում: E-school Armenia նախագծի շրջանակներում նաև մեկնարկել է համագործակցություն ԵՄ-ի կողմից իրականացվող MENSI նախագծի հետ:

Հայաստանում Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը հանդիսանում է ծրագրի գործընկեր դպրոց: Գործընկերության շրջանակներում դպրոցի ուսուցիչները էլեկտրոնային եղանակով դասավանդում են գյուղական դպրոցներում։ Բացի այդ, դպրոցը վերապատրաստումներ է իրականացնում ծրագրում ընդգրկված էլեկտրոնային եղանակով դասավանդող ֆրանսերենի ուսուցիչների համար: 2023 թվականին նախատեսվում է նաև իրականացնել մի շարք միջոցառումներ այն գյուղական դպրոցներում, որտեղ որպես օտար լեզու ուսումնասիրվում է ֆրանսերենը:

«Ծառատունկ Հայաստան» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում հունիս ամսին կազմակերպվել էր մենթոր դպրոցների ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների այցելություն բնապահպանական, մեթոդական-մանկավարժական աշխատարան` Արագածոտնի մարզի Կարինի կրթականկենտրոն տնկարանի բնապահպանական լաբորատորիա։ Հետագայում «Ծառատունկ Հայաստան» ծրագրի հետ համատեղ նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ծրագրի շահառու գյուղական համայնքների աշակերտների այց տնկարաններ, աշխատաժողովի կազմակերպում ծրագրի ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների համար և այլն:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ) Ք․ Երևան, Բուռնազյան 37

Հեռախոս. (+374 10) 578453, (+374 10) 578455 Էլ. փոստ. [email protected]

Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.